ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ ինքը խնդիր չունի, որ պետական անվտանգությանն առնչվող որևէ բան հայտնաբերեն իր գրպանից, անկողնուց և այլն․
«Բայց եթե իմ հեռախոսը վերցնում են ու կարդում են իմ և որևէ մեկի՝ տղամարդ, թե կին, անձնական նամակագրությունը և սպառնում, որ կտան կնոջս, տղաներին, կհրապարակեն, ե՞ս եմ ավելի անբարոյական, թե՞ այդ ամենն անողները»,- ասել է նա՝ հավելելով,- «Ես շնորհակալ եմ, որ ՔՊ խմբակցության անդամներից ոչ բոլորն են ծանոթացել այդ ամենին։ Բայց եթե իմանայի, որ իմ նախկին գործընկերներին այնպիսի վիճակի մեջ կդնեմ, որ իրենք այդքան կիջնեն, կկարդան իմ նամակագրությունն ու ինձ անբարոյական կկասեն, ես առանց վարչապետի խնդրանքի կհրաժարվեի մանդատից, որ այդպիսի վիճակ չլիներ իմ նախկին գործընկերների համար»։