Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։

Նա նշել է, որ հեռախոսազրույցը երկու երկրների ռազմավարական գործընկերության նկատմամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել ԱՄՆ գործող վարչակազմի համար։ «Խոսակցության երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես, խաղաղության գործընթացն, ու ԱՄՆ պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումն արել է»,- ասել է նա։

Ըստ վարչապետի, երկուսն էլ միակարծիք են եղել, որ արդյունքը չպետք է կորսվի, և խաղաղության համաձայնագիրն արագ պետք է ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի երկու երկրներում։