Քաղաքական

«Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք». վարչապետ

«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ կառավարության զեկույցների քննարկման ժամանակ խոսել է այն մասին, թե ինչպես է Ղարաբաղյան շարժումն օգտագործվել Հայաստանի Հանրապետության պետականության չկայացման գործընթացում։

«Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցը լուծելու ամենաարդյունավետ միջոցն է։ Պարզապես ավելի արդյունավետ ճանապարհ գոյություն չունի»,- ընդգծել է նա։