«Թող ինձնից չսովորեն, թող ձեզնից սովորեն։ Կարծում եմ՝ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական ուժը և պատգամավորը»,- արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։ Վարչապետը նաև հիշեցրել է, որ ղարաբաղյան շարժման տարիներին ՀՅԴ-ն դեմ էր Հայաստանի անկախությանը, և այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ են արվել։
Մանուկյանն ԱԺ նիստին ներկա դպրոցականներին հորդորել էր իշխանություններից օրինակ չվերցնել։