Քաղաքական

Գեղամ Մանուկյանը կոչ է արել ցմահ ազատազրկել Հովիկ Աղազարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեջբերել է ԱԺ նախաձեռնող խմբի նիստում հնչած «Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք» հայտարարությունը և Հովիկ Աղազարյանին հարցրել՝ ո՞ւմ խոսքերն են դրանք։

«Իմ խոսքերն են, չեմ հրաժարվում։ Բայց այն բանից հետո, երբ ինձ հեռացրիք կուսակցությունից, այլևս ամենալավը չեք, և շատ վատն եք»,- պատասխանել է Աղազարյանը։

Գաբրիելյանը նաև մեջբերել է Աղազարյանի մեկ այլ արտահայտություն. «Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ պաշտոնավարի»։

Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով այդ դրվագին, դիմել է դատախազին. «Հարգելի՛ դատախազ, Հովիկ Աղազարյանի՝ «իրենք ամենալավ իշխանությունն են, և Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ պաշտոնավարի» հայտարարության համար միայն այդ խոսքերի հիման վրա միջնորդեք նրան ցմահ ազատազրկման ենթարկել»։