Քաղաքական

«Հաղորդակցության ուղիների ձևավորման հարցում պետք է հարգվի տարածքային ամբողջականությունը». Արաղչի

«Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո, և պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ պատասխանելով հարցին՝ ինչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով փորձի վերցնել «Զանգեզուրի միջանցքը»:

«Եթե տարածաշրջանի երկրներն ուզեն օգտագործել հաղորդակցության և տրանզիտային ուղիները, Իրանը միանգամայն կողմ է, բայց՝ երկրների ազգային ինքնիշխանության և ճանաչված միջազգային սահմանների հարգման շրջանում: Բացի այս տարբերակից, ցանկացած այլ տարբերակ ընդունելի չէ»,- շեշտել է պաշտոնյան։