Քաղաքական

«Նման պատրաստակամություն Բաքվից չենք լսել, պետք է բանակցենք». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից հետո Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել՝ որոշելու փաստաթղթի ստորագրման օրն ու վայրը. «Այս պահին մենք նման պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք տեսել»,- ասել է նա՝ հիշատակելով Ադրբեջանի նախապայմանները։ 

«Պետք է շարունակենք աշխատել, բանակցել ու գտնել փոխընդունելի, և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ։ Այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին, այո, չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացին ու դնել մեր ստորագրությունը»,- ասել է նա։