Քաղաքական

ԵՄ-ին անդամակցության նախագիծը դրական եզրակացություն է ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել Հանրապետության՝ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ նախաձեռնության նախաբանը վերախմբագրվել է։ Քննարկումների արդյունքում նախաձեռնող խումբը ընդունել է Կառավարության առաջարկը և վերաշարադրել տեքստը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը լրամշակված տարբերակի վերաբերյալ։

Նախագիծը ներառվել է ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում։