ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը, ներառյալ ոլորտային մարմինների աշխատանքը, մնում է առաջնահերթություն:
Նրա խոսքով, 2024թ, ընթացքում Մ խորհուրդը որոշումներ է ընդունել՝ Հայաստանին աջակցելու «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում և վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին: Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակում է գործել ԵՄ դիտորդական առաքելությունը:
Պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում կարելի է դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տևել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց: