Քաղաքական

«Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի Տարոն Մարգարյանի հարցով քննարկմանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության քննարկմանը խորհրդարանում: 

«ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու»,- հայտարարել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։