ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։
«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Բարի կամքի այս ժեստը ոչ միայն օգնում է Սիրիայի կարիքավորներին, այլև ի ցույց է դնում երկկողմ երկխոսության հավելյալ արժեքը և ամրապնդում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ։