Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա մարտի 25-ին ժ. 11:30-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 12:00-ին):
Հանդիպման արդյունքներով ժ. 13։20-ին Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: