Քաղաքական

Կոբախիձեն հյուրընկալել է Փաշինյանին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այցելել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը։ Այդ մասին հայտնում են Վրաստանի կառավարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ նշանակությունը և համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Այսօր Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպմանը ներկա կլինեն Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը։ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ հանդիպումը կանցկացվի «Դինամո Արենա»-ում։