Քաղաքական

Էսկալացիայի մասին լուրերի նպատակը բուն լուրը քողարկելն է

Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ ստորագրել»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ կարգավորում․ «Մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի»։