Քաղաքական

Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա միջոցառումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: