Քաղաքական

Ադրբեջանի հետ քննարկում ենք համաձայնագրի փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը

ԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման կայունության և խաղաղության գործոն լինելու համար, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Դեռ խոչընդոտ չեմ տեսնում, որ ԵՄ դիտորդները մնան սահմանին։ Եթե համաձայնագիրն ստորագրվի, ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով միջպետական հայցերին, վարչապետն ընդգծել է․ «Ինչի՞ համար են դրանք՝ մեծ հաշվով խաղաղություն և կայություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար։ Տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը։ Եթե կա խաղաղություն, պետք է հենվել դրա վրա»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ քննարկում են համաձայնագրի փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։

«Հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի։ Այդ առումով մտավախություն չունենք, մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը»,- նշել է նա։