Քաղաքական

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Բաքվում ապօրինի դատավարությունների վրա

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեթ Ֆորսլունդի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Քենեթ Ֆորսլունդին մանրամասներ է հայտնել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի և այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամության մասին, ինչպես նաև գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայերի ապօրինի դատավարությունների վրա: