ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կառավարության և պետական մարմինների գործունեության նկատմամբ հակակոռուպցիոն ուժեղ վերահսկողության իրականացումը։
Այս համատեքստում նա նաև նշել է. «Մենք ստանում ենք ազդակներ, որ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանցով, օրինակ, նախագծերի իրականացումն է խոչընդոտվում»։
Ըստ վարչապետի, քրեական գործերը պետք է ելք ունենան. «Ինչքա՞ն կարելի է քրեական գործ հարուցել, և այդ գործը հարուցված մնա»։