Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։