Քաղաքական

«На войне как на войне, մենք էլ կկռվենք». Աղազարյանը՝ իշխանությանը

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ եթե ողջ ժողովուրդը դուրս գա փողոց, և մեկ հոգու կարիք լինի, հնարավոր է՝ ինքը ևս դուրս գա։ «Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրիի ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն՝ պարոն վարչապետի գլխավորությամբ, գնա արտահերթ ընտրությունների։ Եթե չգնացին, կհրապարակեմ երեք ամիս հետո»,- ասել է նա։ 

Աղազարյանը նաև նշել է, որ ՔՊ նախկին թիմակիցների հետ ընդգծված չի շփվում, որպեսզի դրանով նրանց անհարմար դրության մեջ չդնի։ Նա նաև նշել է, որ իր կարծիքը վարչապետ Փաշինյանի նկատմամբ չի փոխել. «Իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. ինչպես եղել է, այնպես էլ կա»։ 

Հարցին՝ վարչապետը Աղազարյանի մանդատը վայր դնելու հարցում հետքայլ չի անում, պատգամավորն ասել է. «Թող չանի, на войне как на войне, մենք էլ կկռվենք»։