Միջազգային

Թրամփը մեկնաբանել է Պուտինի հետ հեռախոսազրույցը

Իմ այսօրվա հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր։ Այդ մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պայմանավորվեցինք անհապաղ հրադադարի մասին ողջ էներգետիկայի և ենթակառուցվածքների համար՝ այն գիտակցումով, որ արագ կաշխատենք՝ ամբողջական հրադադարի հասնելու և, ի վերջո, վերջ դնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահը։

Քննարկվել են «Խաղաղության պայմանագրի» բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են սպանվում։ Թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել դրա ավարտը: Գործընթացն այժմ ամբողջ թափով և արդյունավետությամբ է ընթանում, և մենք հուսով ենք՝ հանուն մարդկության կանենք մեր գործը»,- նշել է ԱՄՆ նախագահը: