Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին և ուղի է հարթում տարածաշրջանում ավելի կայուն և ապահով ապագայի համար։ Այդ մասին հայտնում է Ahram Online-ը։
«Այդ քայլը վերջին տարիներին երկու երկրների կողմից գործադրված ջանքերի գագաթնակետն է»,- ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։