Քաղաքական

Նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, թե նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող։

«Խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը», - ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Նոր Սահմանադրությունը, որ ունենա տարածաշրջանային նշանակություն։