ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարևոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:
Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող թեմաներից բացի քննարկումների առանցքում են եղել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը: