ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին, ասել է, որ դրանք արվել են Ալիևի հայտարարությունն արդարացնելու համար. «Երբ ասում էր, թե հայկական կողմի համար զրոյին մոտ վստահություն կա, որն ինձ համար ինքնին զարմանալի է, որովհետև մեր աշխատանքը և գործելաոճը՝ նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ, տրամաբանություն առաջարկելով՝ խոսում են հակառակի մասին»:
Հարցին՝ արդյոք տեղեկատվական սադրանքով ռազմական գործողությունների դիմելու հող չի նախապատրաստվում, Սիմոնյանը պատասխանել է, որ այդ քայլերն իրենց «մշտական ոճն են». «Բայց ես չեմ կարծում, որ այս փուլում նման քայլի կգնան: Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է: Եվ ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Աշխարհը Ադրբեջանի տելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի կազմում իր կարծիքը»: