Քաղաքական

Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տիկնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան. այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Հայաստանում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ադրբեջանում նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։