Քաղաքական

«Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղրղզստանի և Տաջիկստանի մասին

Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ X-ի էջում տարածած հայտարարության մեջ:

«Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։

Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- նշված է հաղորդագրությունում։