Քաղաքական

ԵՄ դիտորդները հերքել են ադրբեջանական կողմի հայտարարությունները

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի՝ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հայտարարությունները։

«Մարտի 16-17-ին Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներ: Իրավիճակը մնում է հանգիստ և խաղաղ, և որևէ անսովոր գործողություն չի արձանագրվել»,- նշված է դիտորդական առաքելության՝ X-ի էջում արած հայտարարության մեջ: