Նորից կեղծ լուրեր, ինչպես միշտ։ Անցած գիշեր ես կարդացի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իմ հարգարժան դեսպան և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին սպասեցրել է ավելի քան ինը ժամ, իսկ իրականում նման բան չի եղել: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի X-ի միկրոբլոգում։
«Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հետ այլ հանդիպումներ իսկապես եղել են և, բնականաբար, որոշ ժամանակ են պահանջել, բայց դրանք շատ արդյունավետ էին։ Ամեն ինչ արագ և արդյունավետ ընթացք ունեցավ, և բոլոր նշանները, հուսով եմ՝ շատ լավն են: Եզրափակեմ՝ ինը ժամ սպասել կամ ընդհանրապես սպասել չի եղել: Միակ պատճառը, որ նրանք հորինել են այդ պատմությունը, այն է, որ փորձեն նսեմացնել, քանի որ հիվանդ այլասերվածներ են, որոնք պետք է սկսեն լուրերը ճիշտ հաղորդել: Ահա թե ինչու նրանք կորցրել են իրենց վարկանիշը, լսարանը և հարգանքը»,- նշել է Թրամփը: