ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում մեկնարկում են տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների քարոզարշավը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կատարեց աննախադեպ քայլ՝ նախնական քվեարկության միջոցով հնարավորություն ընձեռելով համայնքների բնակիչներին ընտրել կուսակցության ավագանու ցուցակի առաջին համարներին՝ Սարիկ Մինասյանին և Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Սա մեր կուսակցության ժողովրդավարական արժեքներին հավատարմության հերթական դրսևորումն է։
Աներկբա է, որ մեր թեկնածուների հաղթանակի դեպքում այս գործելաոճը կշարունակվի՝ Գյումրիի և Փարաքարի համայնքների զարգացման ու քաղաքացիների բարօրության համար։
Հաջողություն եմ մաղթում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը երկու համայնքներում էլ հանդես է գալիս №1 քվեաթերթիկով։
Մաղթում եմ խաղաղ, մրցակցային և բովանդակալից քարոզարշավ»։