Քաղաքական

Հայաստանը միշտ կգնահատի ձեր աջակցությունը․ Փաշինյանը՝ Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ուղղված Կանադայի արդեն նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

«Շնորհակալ ենք երկար տարիների բարեկամության և գործընկերության համար, Ջասթին Թրյուդո։

Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել:

Հայաստանը միշտ կգնահատի ձեր աջակցությունը և ամուր կապերը Կանադայի հետ: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ձեր ապագա ջանքերում»,- ասված է գրառման մեջ։