Քաղաքական

Կոչ եմ անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը. ԵԽ նախագահ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնի Կոշտան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։

«Կոչ եմ անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ձեռքբերմանն ուղղված հետագա բոլոր քայլերին»,- ասվում է Ամտոնիո Կոշտայի «X»-ի էջում արված գրառման մեջ։