Քաղաքական

Չեմ տեսնում Ադրբեջանի կողմից ջանքեր՝ ԼՂ հայերի վերադարձի պայմաններն ապահովելու ուղղությամբ. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես այս պահին ԼՂ հայերի՝ իրեն բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում»,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նաև հավելել է, որ միաժամանակ չի տեսնում «Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ»։

Միրզոյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան նաև նշել է, թե տեսնում է Ադրբեջանի հռետորաբանությունը. «Բայց կրկին հարցը՝ «և՞»։ Եւ ի՞նչ է անում Հայաստանն այս տեսնելով։ Ասում է՝ «դե որ դուք այս ասացիք, նրանք էլ այն ասացին, հետո դուք այս ասացիք, նրանք էն ասացին, վերջ, մեր զենքերը վերցրինք, գնացինք, էլի թող 5000 երիտասարդ զոհվի, հետո կտեսնենեք ի՞նչ»»։