Քաղաքական

«Համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին». Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: «Տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է նա: 

Միրզոյանը նշել է, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ և շուտափույթ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի տեղի, ժամանակի և այլ մանրամասների շուրջ: 

«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին համաձայնագրի տեքստում չկա»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու, այդ թվում տրանսպորտային և տրանզիտային հարցերում: