ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՅԴ-ի տեսլականն այն է, որ կռվենք, իսկ հետո չունենանք անկախ Հայաստանի Հանրապետություն. «Գուցե շատերին սա թվա չափազանցություն և չափազանց ծանր մեղադրանք քաղաքական ուժի հասցեին, բայց ես ուզում եմ հիշեցնել ՀՅԴ-ի շրջաբերականը, համաձայն որի՝ չլինի ՀՀ, այլ լինի գուբերնիա: Այս անգամ այդ մետրոպոլիան ինչ կորոշի կտրել ՀՀ-ից, պարզ չէ»:
Ի դեպ, Արարատ Միրզոյանի ելույթն ընդհատել է մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Քրիստինե Վարդանյանը, որը տեղից աղմկելով և բարձր ձայնով հակադարձել է:
«Կրկնում եմ՝ ձեր տեսլականը հետևյալն է. ՀՀ-ն անկախ և ինքնիշխան չպետք է գոյություն ունենա, այլ պետք է լինի գուբերնիա, ինչը դուք մի անգամ արդեն արել եք 100 տարի առաջ և նորից ուզում եք նույնն անել»,- ասել է Միրզոյանը։
Նա նաև նշել է. «Կառաջարկեի գլուխը բարձին դնելուց առաջ մի քիչ մտածեք այդ մասին։ Բայց այստեղ ինձ հատուկ լավատեսություն չեմ կարող հայտնել, ցավոք, դա անհույս գործ է»։