Քաղաքական

«Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն են ապրել»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանությանը՝ շեշտելով, որ համաձայնագրի տեքստում այդ մասին ոչինչ չկա. «Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա: Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում: Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ, հայտնի է, որ մենք էլ տեսնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված որոշակի նկրտումներ: Բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, թե համաձայնագրի տեքստում կան որոշակի դրույթներ, որոնք փարատում են այդ մտահոգությունները»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական