Քաղաքական

ՀՀ-ն ԵԱՀԿ ՄԽ մասին վերապահումներ կներկայացնի Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, փաստաթղթավորված ձևով, հակամարտությունը մոտեցել է ավարտին, և մենք կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի անհրաժեշտությունն այլևս չկա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ մինչ այս պահը Ադրբեջանի կողմից հանդիպում են որոշակի հռետորաբանության և ապակառուցողականության տարրեր, ինչը մտահոգիչ է: «Այն պահին, երբ կունենանք խաղաղության ստորագրված համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա գործունեության հետ կապված»,- ասել է նա:

Ըստ Միրզոյանի՝ համաձայնագրում նախատեսված որևէ դրույթ կարող է կյանքի կոչվել այն ստորագրելուց, վավերացնելուց և ուժի մեջ մտնելուց հետո: