Քաղաքական

«ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու մեր իրավազորության ներքո». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքները մնալու և գործելու են տվյալ երկրի իրավազորության ներքո:

«ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո՝ օրենսդրությանը համապատասխան»,- շեշտել է նա՝ հավելելով, որ որևէ երրորդ ուժի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա:

«Բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի մեխանիզմներ»,- ասել է նա: