ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է: «Ադրբեջանի հետ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ-ի շահերից»,- ասել է նա:
Նա անդրադարձել է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածների՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացմանը. «Կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, այդ թվում՝ Ջերմուկի: Կան նաև Ադրբեջանի որոշ տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի ուժերի վերահսկողության տակ»,- ասել է նա: