Հայաստանը և Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ օրվա և վայրի վերաբերյալ»,- գրել է Սիմոնյանը։