Քաղաքական

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է

Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ցանկությունն է հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը։ 

«Կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկա դրությամբ կա ուղիղ երկխոսություն։ Եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ կարևոր փոփոխություն է։ Նախկինում զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրար հետ ճշտելու հնարավորությունից»,- ասել է վարչապետը։ 

Նրա խոսքով՝ միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։

«Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա։ Ուզում ենք հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի համար լինի կայունության, խաղաղության և բարեկեցության աղբյուր։ Իմ ընկալմամբ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է»,- ասել է Փաշինյանը։