Քաղաքական

Նիդերլանդները սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը շատ կարևոր է Եվրոպայի համար. հայտարարել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախարարն ընդգծել է, որ Նիդերլանդների համար գովելի են կառուցողական քայլերը, որ ձեռք են բերվում բանակցություններում։

«Նիդերլանդները ևս սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները»,- ասաց Վալդկամպը՝ վստահեցնելով, որ կողմերն ունեն հարաբերությունները կարգավորելու բավարար կամք։