Քաղաքական

ՀՀ-ի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրվել

ՀՀ-ի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության  հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպին՝ Հայաստանում հյուրընակալվելու առնչությամբ և ընդգծել, որ սա հերթական այց չէ.

«Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդերլանդների Թագավարության միջև ռազմավարական գործընկերության  հռչակագրի ստորագրմամբ։ Սա նոր հանգրվան է, որը թե՛ խորհրդանշական է, թե՛ միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող»,- ասել է Միրզոյանը և շնորհավորել այս կետին հասնելու կապակցությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական