Քաղաքական

«Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա». Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան չպետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան և սահմանները չպետք է բացվեն»։

Նա այս մասին խոսել է NTV-ին տված հարցազրոյցում. «Այսօրվա դրությամբ ամենակարևոր համաձայնագիրը 2022թ. կնքված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացումն է»,- ասել է նա։ Ըստ Ռուբինյանի, հայկական կողմից վերանորոգվել է Մարգարայի անցակետը. «Եւ այն պատրաստ է»,- ասել է նա։