Քաղաքական

ՀՅԴ ընդհանուր ժողովում դժգոհ են եղել

-«Իհարկե, միշտ խոսքը գնում է, թե այդ իշխանափոխությունը ինչպես պետք է իրականացվի: Ընդհանուր ժողովում, վերլուծվել են անցած երեք շարժումները ընդդիմադիր, որոնք որոնց առանցքում եղել է Դաշնակցությունը: Բնականաբար ընդհանուր ժողովում էլ կա այս դժգոհությունը, որ մենք մեր նպատակին չենք հասել։ Այս գիտակցումը կա, կատարել ենք ինչ որ հնարավոր է, բայց ընդհանուր ժողովը խնդիր է դրել, որ ավելի ամբողջական վերլուծել այդ ամբողջ ընթացքը ընդդադիր շարժումների և առավել ճշգրիտ որոշումներ կայացնել՝ դաս քաղելով անցած փորձից, որ հնարավոր լինի իշխանափոխությունն իրականացնել»,- ասել է Ռուստամյանը։

Նա նշել է, թե իշխանափոխության համար ունեն իրենց պատկերացումները, և դա առաջին հերթին ցուցարարների ակտիվ մասնակցությունն ու կազմակերպված ներկայությունն է։ «Այսինքն, մեզ պետք է ոչ միայն ընդհանուր թիվ մասնակցության, այլ պետք է ակտիվության և վճռականության պատրաստ մի իսկապես կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել»,- ասել է նա: