ՀՅԴ-ն 135-ամյա պատմության մեջ առաջին անգամ Բյուրոյում կին անդամ ունի. այս մասին այսօր հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Սա ոգևորում է և նոր հեռանկարներ է առաջացնում՝ հետագայում նաև կանանց պաշտպանվածությունը մեր կուսակցությունում ոչ միայն շարքային առումով, այլև ղեկավար մարմիններում ակտիվ դերակատարություն ունենալու առնչությամբ»,- ասաց Ռուստամյանը։
ՀՅԴ բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա շնորհակալություն հայտնեց՝ նշելով. «Պիտի աշխատեմ արդարացնել այս պատասխանատվությունը»։
Գալստյանը նաև նշել է, որ իրենք պատրաստակամ են իշխանափոխության հարցում, և, որ այդ նպատակով համազգային համախմբման անհրաժեշտություն են տեսնում։