Քաղաքական

Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանը կշարունակի մնալ ՀՅԴ բյուրոյի անդամ

Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանը կշարունակի մնալ ՀՅԴ բյուրոյի անդամ

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչԱրմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ադրբեջանական բանտում գտնվող Դավիթ Իշխանյանը պահպանելու է ՀՅԴ բյուրոյում իր անդամության կարգավիճակը։

«Դավիթ Իշխանյանի հետ կապված ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյի մեջ։ ՀՅԴ-ն վճռական որոշումների ընթացքի մեջ է՝ կապված մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ: Դա մեր գլխավոր հարցերից մեկն է լինելու և մեր «Հայ դատ»-ի գրասենյակը, մեր բոլոր կառույցները ամեն ինչ անելու են, որ օր առաջ մեր ռազմագերիները վերադարձվեն»,- ասել է ընդդիադիր պատգամավորը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական