Քաղաքական

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: 

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։