Քաղաքական

«Արտաքին ուժերի ներգրավման մասին հայտարարությունն անհեթեթություն է». Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անհեթեթություն է համարում 2018թ. թավշյա հեղափոխությունն արտաքին ուժերի ներգրավվածությամբ պայմանավորելը։

«Եթե մենք ապրեինք այլ քաղաքական համակարգում, ունենայինք այլ տիպի խորհրդարանական ներկայացվածություն կամ ուժեր, գուցե արժեր, որպես կառավարող խմբակցության անդամներ մեկնաբանեինք այդ թեմաները։ Բայց, ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, այդ քաղաքական ուժերը, որոնք բանվեճի մեջ են, պետք է նաև գործոն լինեն, որպեսզի իրենց բանավեճը հանրային հետաքրքրություն ներկայացնի»,- ասել է Խանդանյանն՝ ընդգծելով, որ խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն իրենց աջակիցներով չեն կարող անգամ ճեպազրույցների դահլիճը լցնել։