Նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը պատասխանելով հարցին՝ երբ ինքը դեռ դաշնակցական էր, թիրախավորե՞լ է Սերժ Սարգսյանին, ինչպես նշում են ՀՀ երրորդ նախագահի կողմնակիցները, ասել է.
«Ամեն մեկն իր գնահատականները տալիս է իր աշտարակից։ Նույն 2008-2018 թթ. նման կազմակերպված քարոզչական արշավ եղել է 2-րդ նախագահի դեմ։ Նախագահ Քոչարյանն իր վերապահումները, անհամաձայնությունները հայտնել է կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Ասեմ ավելին՝ 2008-2018 թթ. Քոչարյանի հանդեպ քարոզչական այդ ամենի վերաբերյալ ուղիղ հարց եմ տվել երրորդ նախագահին։ Բնականաբար ինքն ասել է, որ որևէ մասնակցություն այդ ամենին չի ունեցել։ Բայց ինչ-որ մեկն ունեցել է, չէ՞»։
Ըստ Վարդանյանի՝ գլխավորը դա չէ, այլ այն, որ գլխավորը հանրապետություն ստեղծված իրավիճակը թույլ չտալը։